նորություններ 11 Հունիսի, 2026 • Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հայտարարության համաձայն՝ հարձակումների թիրախում են եղել 18 կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ Բահրեյնի, Քուվեյթի և Հորդանանի ավիաբազաները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Հորդանանում գտնվող ռազմական բազայում «ոչնչացվել են օբյեկտներ և մարտական ինքնաթիռներ»։

Բահրեյնում երկու անգամ հնչել են օդային հարձակման ազդանշաններ, և երկրի Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։

Քուվեյթի օդային տարածքը նույնպես ժամանակավորապես փակվել է։

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի դեմ «պաշտպանական հարվածների» նոր ալիք էր սկսել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարձակումները թիրախավորել էին Իրանի ռազմական հսկողության հնարավորությունները, կապի համակարգերը և օդային պաշտպանության օբյեկտները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝