նորություններ 27 Մայիսի, 2026 • Ո՞ր եվրոպական քաղաքներն են ամենաթանկը և ամենաէժանը զբոսաշրջիկների համար

Post Office Travel Money-ի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ Արևելյան Եվրոպան 2026 թվականին կշարունակի գլխավորել համեմատաբար էժան հանգիստ առաջարկող եվրոպական քաղաքների ցանկը, հաղորդում է bpn.ge-ն։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե այս տարի որքան կարժենա զբոսաշրջիկներին տարբեր եվրոպական քաղաքներ կարճատև ուղևորությունը։ Արժեքները ներառում են երկու անձի համար 12 տարբեր տեսակի ծախսեր, այդ թվում՝ հյուրանոցում տեղավորում, սնունդ, քաղաքի ներսում տրանսպորտ, զբոսաշրջային միջոցառումներ և այլն։

Տվյալները ցույց են տալիս, որ այլ քաղաքների համեմատ երկու անձի համար կարճատև հանգստի ամենաէժան տարբերակը Սարաևոն է, որին հաջորդում են Բուխարեստը և Տիրանան։

Եվրոպայի 10 ամենաէժան քաղաքները հանգստի համար.

Սարաևո՝ €286,
Բուխարեստ՝ €298,
Տիրանա՝ €304,
Բելգրադ՝ €306,
Տրենչին՝ €314,
Ռիգա՝ €321,
Լիլի՝ €334,
Վիլնյուս՝ €334,
Ստրասբուրգ՝ €369,
Պոդգորիցա՝ €384:

Նշենք, որ Օսլոն, Կոպենհագենը և Էդինբուրգը գլխավորում են այն եվրոպական քաղաքների ցանկը, որտեղ զբոսաշրջիկներն այս տարի իրենց հանգիստը կանցկացնեն համեմատաբար թանկ։

Եվրոպայի 10 ամենաթանկ քաղաքները հանգստի համար.

Օսլո՝ €849,
Կոպենհագեն՝ €776,
Էդինբուրգ՝ €772,
Ժնև՝ €745,
Բարսելոնա՝ €741,
Դուբլին՝ €706,
Ամստերդամ՝ €704,
Կորկ ՝ €696,
Վենետիկ՝ €671,
Մադրիդ՝ €671:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝