նորություններ 26 Մայիսի, 2026 • Անկախության օրն Ախալքալաքում. Միջոցառումների ծրագիրը

Վրաստանի անկախության օրը նշվում է երկրի տարբեր քաղաքներում: Ախալքալաքում տոնակատարությունը կազմակերպում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը՝ տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ: Ախալքալաքում տոնակատարությունները տեղի կունենան Կենտրոնական զբոսայգում:

11:00՝ Միջոցառման մեկնարկ

11:00 – 18:00՝ Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական տեխնիկայի, զենքի և հանդերձանքի ցուցահանդես։

11:00 – 18:00՝ Տեղական ձեռնարկատերերի ձեռագործ աշխատանքների և արտադրանքի ցուցահանդես-վաճառք։

11:00 – 18:00՝ Ֆուդկորտ։

11:00 – 18:00՝ Երեխաների համար նախատեսված միջոցառումներ (ծաղկեպսակների պատրաստման արհեստանոց, դեմքի նկարչություն, հեքիաթային կերպարներ, կրթական և սպորտային միջոցառումներ, խաղեր)։

12:30՝ Երաժշտական ներկայացումներ քայլող նվագախմբի կողմից և հեքիաթային կերպարների ելույթներ։

13:00՝ Տեղական կատարողների համերգ։

14:00՝ Երեխաների համար նախատեսված անիմացիոն պարային խաղ/ակտիվություն։

16:00՝ Երաժշտական ներկայացումներ քայլող նվագախմբի կողմից՝ անիմացիոն կերպարների ուղեկցությամբ և պղպջակների շոու։

17:10՝ Վրաստանի պետական օրհներգ, «Ունիսոն» քառյակ։

17:15՝ Գալա-համերգ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝