Ազգային զինվորական ծառայության զորակոչիկները զինվորական երդում տվեցին և միացան Վրաստանի պաշտպանության ուժերին տարբեր քաղաքներում և գյուղերում, շրջանների եկեղեցիներում և սրբավայրերում: Զորակոչիկների մի խումբ երդում տվեց Փոկայի Սուրբ Նինոյի վանքում:
Թբիլիսիի Ազատության հրապարակից բացի, նորակոչիկները երդում տվեցին Վրաստանի տարբեր մասերում՝ 12 պատմական վայրերում, հին քրիստոնեական եկեղեցիների և վանքերի մոտ։
Մասնավորապես, նորակոչիկները զինվորական երդում տվեցին Գոնիոյում, Ուբիսայում, Փոկայում, Թխոտի լեռան վրա, Ուշգուլիում, Կոնչկաթիում, Մարտվիլիում, Բարակոնիում, Բոլնիսիում, Բոդբեում, Մցխեթայում և Սնոյում։
Վրաստանն այսօր՝ մայիսի 26-ին, նշում է Անկախության օրը։ Այս տարի որոշվեց անկախությունը նշել քրիստոնեության ընդունման 1700-ամյակին զուգահեռ, և այս համատեքստում որոշվեց երդման արարողությունն անցկացնել պատմական վայրերում՝ քրիստոնեական եկեղեցիների և վանքերի մոտ։



