Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն երկրի ողջ տարածքում անցկացրել են միգրացիոն վերահսկողության հատուկ միջոցառումներ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ այս համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երկրում անօրինական բնակվող 46 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Եմենի, Պակիստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Չինաստանի, Կուբայի, Սուդանի, Նիգերիայի, Ռուսաստանի, Բելառուսի և Եգիպտոսի քաղաքացիներ։
«Այս միգրացիոն հատուկ վերահսկողության միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են որոշակի վայրեր և տարբեր օբյեկտներ՝ Վրաստանում անօրինական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով։
Հաստատվել է, որ ձերբակալվածներն երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի խախտմամբ։
Վերջիններս ներկայումս պահվում են Միգրացիայի դեպարտամենտի կողմից կառավարվող ժամանակավոր կալանավայրում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսելու համար», — ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։



