Վրաստանի անկախության օրը կնշվի ամբողջ երկրում՝ կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումներով։ Ախալքալաքում կանցկացվի ռազմական տեխնիկայի և զենքի ցուցահանդես, մանկական և մշակութային ծրագրեր, տեղական համույթների ելույթներ, տեղական արտադրողների տոնավաճառներ, գիտական, կրթական և ինտերակտիվ գոտիներ, ինչպես նաև վրացի կատարողների մասնակցությամբ գալա համերգ։
Մայիսի 26-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի կունենա զորակոչիկների երդման ավանդական արարողությունը։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ այս տարի Անկախության օրվա միջոցառումներն անցկացվում են «1700 տարի՝ հավատքը մեզ զորացնում է, սերը մեզ միավորում է» խորագրի ներքո։
Նշվում է, որ այս տարվա երդման արարողությունը կլինի ամենամասշտաբայինը մինչ օրս. առաջին անգամ զորակոչիկները երդում կտան Թբիլիսիում և երկրի 12 շրջաններում՝ հին քրիստոնեական եկեղեցիներում և վանքերում։
Օրվա ընթացքում մշակութային, մարզական, ժամանցային և մանկական միջոցառումներ կանցկացվեն Թբիլիսիի Օրբելիանի հրապարակում և Ալեքսանդրեի այգում։ Զուգահեռ տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև շրջանների կենտրոնական հրապարակներում։
Ժամը 17:10-ին անկախության պատմական հռչակագիրը կնշանավորվի երկրի ողջ տարածքում պետական օրհներգի կատարմամբ։ Տոնակատարությունը կեզրափակվի երկրի ողջ տարածքում կազմակերպվող գալա համերգներով։
Թբիլիսիում միջոցառումները տեղի կունենան նաև Աթոնելի փողոցում, Ալեքսանդրեի այգում, Խազինիի, Պխովիի, Պուրցելաձեի և Վեկուայի փողոցներում, ինչպես նաև հարակից տարածքներում։
Միջոցառումների ծրագիրը Թբիլիսիում
Ալեքսանդրեի այգի
12:00–19:00 ՝ Մանկական համերգ (Անաբանա, Վոկալ ակադեմիա, «Բաստի-Բուբու», Մեքո ստուդիա, Նուցաս սկոլա, Նուկրի Կապանաձեի ստուդիա, Նիայի ստուդիա, Candy, «Բզիկեբի»)։
12:00–20:00՝ Մանկական ժամանցային ծրագիր՝ վարպետաց դասեր, մեծ գունազարդում, օճառի պղպջակների շոու, աճպարարական կախարդական հնարքներ, հեքիաթների ընթերցումներ։
Խազինի և Փխովի փողոցներ
12:00–20:00՝ Սպորտային գոտի. լուսանկարչական գոտիներ, սեղանի խաղեր, բասկետբոլ, ֆուտբոլ, պադել, ցուցահանդեսային գոտի և սպորտային քրոնիկաներ։
Փուրցելաձեի փողոց
12:00–20:00՝ Գինու և հացահատիկի գոտի. գինու բար, գինու արտադրանքի ցուցահանդես-վաճառք, հանգստի գոտիներ և լուսանկարչական գոտիներ։
14:00–18:00՝ Մանկական միջոցառումներ (ծաղկեպսակներ, ձեռագործ իրեր, հերբարիում, կրծքանշաններ)։
12:00–16:00՝ Երաժշտական ծրագիր (Անի Կեկուա և խումբ, Դինի Վիրսալաձե, Մարիկո Էբրալիձե, DJ)։
Փուրցելաձե և Աթոնելի փողոցների խաչմերուկ
12:00–19:00՝ Արվեստի տարածքներ, ծաղիկների ցուցահանդեսներ, լուսանկարչական գոտիներ, արհեստանոցներ, թեմատիկ սրճարան և համերգ։
Վեկուայի փողոց՝ Սննդի տարածք
Իտալիայի փողոց՝ հանրային սննդի կետեր
17:10՝ Նախագահական նստավայրի (Աթոնելի) բակ. Ազգային օրհներգի կատարում
20:00՝ Գալա համերգ:
Միջոցառումները մարզերում
Տոնական միջոցառումներ են նախապատրաստվում նաև Մառնեուլիում, Ախալքալաքում, Ախալցիխեում, Գորիում, Զուգդիդիում, Թելավիում, Քութայիսում, Փոթիում, Ամբրոլաուրիում, Մցխեթայում, Օզուրգեթիում, Մեստիայում, Ռուսթավիում, Բաթումիում և այլ քաղաքներում։
Բոլոր շրջաններում նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝
• Ռազմական տեխնիկայի և զենքի ցուցահանդեսներ
• Մանկական և մշակութային ծրագրեր
• Տեղական համույթների ելույթներ
• Տեղական արտադրողների տոնավաճառներ
• Գիտական, կրթական և ինտերակտիվ գոտիներ
• Գալա համերգներ վրացի կատարողների մասնակցությամբ
Կառավարության աշխատակազմի հայտարարության համաձայն՝ մայիսի 26-ին նվիրված տոնական միջոցառումները կավարտվեն ամբողջ երկրում կայանալիք գալա համերգներով՝ վրացի հայտնի արտիստների մասնակցությամբ։



