նորություններ 14 Մայիսի, 2026 • Բաց Հորմուզի նեղուց, առանց միջուկային զենքի Իրան. Չինաստան-ԱՄՆ հանդիպումը

Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև լավ հանդիպում է կայացել: Այս մասին հայտարարությունը տարածում է Սպիտակ տունը։

Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև Պեկինում կայացած հանդիպումից հետո։

«Երկու կողմերը քննարկել են մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ ամերիկյան բիզնեսի համար չինական շուկա մուտք գործելու ընդլայնումը և մեր արդյունաբերություններում չինական ներդրումների ավելացումը», — ասվում է հայտարարության մեջ։

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը «շեշտել են ֆենտանիլի պրեկուրսորների Միացյալ Նահանգներ ներմուծումը դադարեցնելու և Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները մեծացնելու կարևորությունը»։

«Կողմերը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգետիկ ռեսուրսների ազատ հոսքը պահպանելու համար։ Նախագահ Սի Ծինփինը հստակեցրել է, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճարներ սահմանելու ցանկացած փորձի։ Երկու երկրներն էլ համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենքի տիրապետի», — ասվում է հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝