նորություններ 10 Մայիսի, 2026 • Իսպանիան տարհանում է ուղևորներին զբոսանավից, որտեղ  հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել

Իսպանիան սկսել է տարհանել Կանարյան կղզիների Թեներիֆեի ափերի մոտ գտնվող զբոսանավից ուղևորներին, որտեղ հանտավիրուսի բռնկում է գրանցվել, հաղորդում է BBC-ն։

BBC-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան հայտարարել է, որ տարհանման գործողությունն արդեն սկսվել է, և ուղևորներից ոչ մեկի մոտ ախտանիշներ չեն նկատվում։

Սկզբնական փուլում տարհանվել է Իսպանիայի տասնչորս քաղաքացի, որին հաջորդել են Նիդեռլանդների, Գերմանիայի, Հունաստանի և այլ երկրների քաղաքացիներ, ինչպես նաև անձնակազմի որոշ անդամներ։

Հաստատվել է հանտավիրուսային վարակի ութ դեպք, իսկ երեք մարդ մահացել է վիրուսից։

Հանտավիրուսային վարակը հազվագյուտ հիվանդություն է, որը սովորաբար առաջանում է վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝