նորություններ 29 Ապրիլի, 2026 • Նավթի արժեքը համաշխարհային մակարդակով բարձրանում է. Որքա՞ն արժե մեկ բարելը

Իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով նավթի գները կրկին բարձրանում են համաշխարհային շուկաներում։ Ներկայումս Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը կազմում է 114.10 դոլար, ինչը գրեթե 15%-ով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ։ Ինչ վերաբերում է ամերիկյան նավթին, WTI նավթի մեկ բարելի արժեքը կազմում է 102.40 դոլար, ինչը նվազել է մեկ շաբաթ առաջվա 92.50 դոլարի համեմատ։

Oilprice-ը գրում է, որ նավթային ճգնաժամը տարիներ շարունակ քաոս կառաջացնի համաշխարհային մակարդակով։

Հրապարակման համաձայն՝ Հորմուզի նեղուցի երկարատև փակումն օրական ավելի քան 10 միլիոն բարելով կրճատել է մատակարարումները՝ առաջացնելով պատմության մեջ ամենամեծ մատակարարման ցնցումը և մեծացնելով ռեցեսիայի ռիսկը։

«Նույնիսկ եթե նեղուցը վերաբացվի, վնասված հորատանցքերի վերագործարկման և արտահանման հոսքերի կարգավորման դանդաղ տեմպերի պատճառով նավթի արտադրության վերականգնման համար ամիսներ կամ տարիներ կպահանջվեն», — գրել է հրատարակությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց հետո, Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությունը դժվարացել էր, ինչը կաթվածահար էր արել աշխարհի նավթային պաշարների և բնական պաշարների զգալի մասը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝