նորություններ 24 Ապրիլի, 2026 • Եղանակն Ախալքալաքում մինչև ապրիլի 27-ը

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 25-26-ը Վրաստանի առանձին շրջաններում կպահպանվեն թույլ տեղումներ, իսկ ապրիլի 27-ին կրկին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։

Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան:

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին կրկին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։ Ցերեկը սպասվում է +14, +16 աստիճան։

Թբիլիսիում ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է կարճատև անձրև և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կգրանցվի +18, +20 աստիճան։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին կրկին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +19, +21 աստիճան։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին կրկին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան։

Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է տեղումնառատ եղանակ։ Ցերեկը կգրանցվի +9, +11 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) ապրիլի 25-26-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 27-ին սպասվում է տեղումնառատ և քամոտ եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Վերատպման կանոն