նորություններ 23 Ապրիլի, 2026 • Թբիլիսիում կքննարկվի Ազնավուրի անունով փողոց անվանակոչելու հարցը

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, դիվանագետները ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, որը նաև ազդում է մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցության, ինչպես նաև երեք ժողովուրդների միջև պատմական կապերի և ավանդական բարեկամության զարգացման վրա։

Կողմերը հույս են հայտնել, որ ապագայում ավելի կխորացնեն իրենց առկա սերտ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկը վրացական արմատներով հայազգի աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անունով կոչելու հնարավորությունը:

Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել բարձրացված հարցը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝