նորություններ 22 Ապրիլի, 2026 • ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Այս մասին հայտարարում է Պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ Պաշտպանության նախարարության շենքում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո նախարարներն ու պատվիրակությունների անդամներն երկկողմ հանդիպում են ունեցել՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական փոխգործակցությունը։

«Իրակլի Չիքովանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար և վերահաստատել է Վրաստանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Հանդիպման ժամանակ կողմերը շեշտը դրել են երկու երկրների միջև բարիդրացիական և սերտ հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ պաշտպանական փոխգործակցության դրական դինամիկայի վրա։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում անվտանգության իրավիճակն ու մարտահրավերներն էին։ Վրաստանի և ՀՀ պաշտպանության նախարարների ղեկավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խաղաղության ապահովման և ամրապնդման հարցում։

Կողմերը քննարկել են 2026 թվականի երկկողմ համագործակցության ծրագրի ուղղությունները, որն ավելի լայն է, քան նախորդ տարիներին։

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է զետեղել Հերոսների հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում զոհվածների հիշատակին։

Վրաստան այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը կայցելի նաև Ծերովանիում գտնվող Մարո Մաղաշվիլիի անվան զինվորական անձնակազմի վերականգնողական կենտրոն», — ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝