Ճապոնիայում տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ։ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է ցունամիի մասին նախազգուշացում։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Իվատե պրեֆեկտուրայի Սանրիկու ափի մոտ։ Գործակալությունը ցունամիի մասին նախազգուշացում է տվել Իվատե պրեֆեկտուրայի, ինչպես նաև Հոկայդո և Աոմորի պրեֆեկտուրաների որոշ հատվածների համար։
Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպասվում է մինչև 3 մետր բարձրությամբ ցունամի։ Իվատե պրեֆեկտուրայի Կուջի նավահանգստում արդեն գրանցվել է մոտ 80 սանտիմետր բարձրությամբ ալիք, և ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Երկրաշարժի պատճառով դադարեցվել է Տոկիոյի և Շին-Աոմորի կայարանների միջև գնացքների երթևեկությունը։
«Tokyo Electric Power Company» ընկերությունը հայտարարել է, որ «Ֆուկուսիմա Դայիթի» և «Ֆուկուսիմա Դայինի» ատոմակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել։
Ավելի հյուսիս՝ «Tohoku Electric Power» ընկերությունը հայտարարել է, որ Աոմորի պրեֆեկտուրայի «Հիգաշիդորի» ատոմակայանում և Միյագի պրեֆեկտուրայի «Օնագավա» ատոմակայանում խախտումներ չեն հայտնաբերվել։



