Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և սեռական հարաբերություն ունենալու հարկադրանքի մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալը սպառնալիքների միջոցով ապօրինի կերպով ձեռք է բերել տուժողի անձնական կյանքի գաղտնիքներ պարունակող տեսագրություններ և, դրանք օգտագործելու սպառնալիքով, ստիպել է տուժողին սեռական հարաբերություն ունենալ իր հետ և կատարել սեռական բնույթի գործողություններ։
«Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասի (անձնական կյանքի գաղտնիքների անօրինական ձեռքբերում և օգտագործում) և 139-րդ հոդվածի առաջին մասի (սեռական հարաբերության և այլ սեռական գործողություններ կատարելու հարկադրանք), որոնք որպես պատժի ձև և չափ նախատեսում են մինչև 7 տարի ազատազրկում», — ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ sknews.ge