նորություններ 11 Ապրիլի, 2026 • Գերեզմանատան հարակից տարածքը կրկին մաքրվեց  աղբից

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ ապրիլի 11-ին, աղբից մաքրեցին Ախալքալաք–Բավրա ճանապարհի եզրերը՝ Տավշանկա բլրի ստորոտին (պաշտոնական- Ամիրանի լեռ)։ Տարածքը զգալիորեն աղտոտված էր ինչպես հանգուցյալների հիշատակի օրվա առթիվ գերեզմանների մաքրման արդյունքում, այնպես էլ անցնող վարորդների կողմից նետվող աղբի պատճառով։

Այսօր վաղ առավոտյան, չնայած ձյանը, սպասարկման կենտրոնի աշխատակիցները մաքրեցին Ախալքալաք–Բավրա ճանապարհի եզրերը աղբից։

Աղբի զգալի մասը բնակիչները նետել էին գերեզմանները մաքրելուց հետո։ Փոխանակ այն աղբամաններ նետեն, որոշ մարդիկ աղբը նետել են ցանկապատից դուրս, ճանապարհի եզրին։

Այս կողմով անցնելիս կարելի էր տեսնել տարբեր տեսակի թափոններ՝ էներգետիկ խմիչքների տարաներ, շշեր, մայոնեզի պլաստիկ տարաներ, ցելոֆան, ստվարաթղթե տուփեր, աղբով լի պարկեր, շարժիչի յուղի կանիստրներ և այլ։

Հանգուցյալների հիշատակի օրվա վառ հետևանքներն Ախալքալաքում

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Jnews-ի հետ զրույցում նշել էր, որ ապրիլի 3-ին տարածքը մաքրվել էր և խոստացավ այն կրկին մաքրել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝