ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն այսօր կայանալու են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, այսօր առավոտյան ժամանել է Իսլամաբադ: Պատվիրակությանը դիմավորել են Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը և արտգործնախարար Իշաք Դարը:
Իրանի պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների նպատակով Պակիստանի մայրաքաղաք է ժամանել երեկ:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Իրանում հայտարարեցին, որ համաձայնել են երկշաբաթյա հրադադարի:



