նորություններ 10 Ապրիլի, 2026 • Վլադիմիր Պուտինը Զատկի տոնի կապակցությամբ հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մոտեցող ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար է հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլին։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար բանակի գեներալ Վալերի Գերասիմովին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերը պետք է պատրաստ լինեն կասեցնելու հակառակորդի կողմից հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլում հավելել են, որ իրենց կարծիքով՝ ուկրաինական կողմը կհետևի Ռուսաստանի Դաշնության օրինակին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝