Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է, – այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը:
Ինչպես նշված է ավտոճանապարհների վարչության տեղեկատվության մեջ, նշված հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է։
«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության տեղեկացմամբ՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի անցման ռեժիմով», – ասված է տեղեկատվության մեջ:



