Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 5:12-ին։
Երկրաբանության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ախմետա քաղաքից 52 կմ հյուսիս-արևելք և Դոչուդա գյուղից 7 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.6 մագնիտուդ։



