Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով Վրաստանի որոշ ճանապարհների վրա սահմանափակումներ են գործում։ Այսպիսին է Ջավախքի բնակիչների կողմից օգտագործվող ճանապարհների վիճակը։
- Ախալցիխե-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարծախի միջազգային մայրուղիներում բարդ օդերևութաբանական պայմանների (ձյան առատ տեղումներ, մերկասառույց) պատճառով ժամանակավորապես արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։
- Անբարենպաստ եղանակային պայմանների (ձնաբքի և սահմանափակ տեսանելիության) պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94 կմ-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նույն ճանապարհի կմ110-կմ146 հատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է:
- Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 93 կմ-107 կմ (Գուդաուրի (Փոստա) — Կոբի) հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա, ուստի այս հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։



