Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանն արտահանել է 51 երկիր` 17.3 միլիոն լիտր գինի, որի արժեքը կազմում է 53.2 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ արտահանված գինու քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արժեքը՝ 7%-ով:
«Վրացական գինու արտահանման զգալի աճ է գրանցվել ռազմավարական շուկաներում, մասնավորապես Գերմանիայում, որտեղ արտահանումը հասել է 375 հազ. լիտրի, ինչը 32%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մեծ Բրիտանիա գինու արտահանումն աճել է 9%-ով (86 հազ. լիտր), մինչդեռ Չինաստան արտահանումն աճել է 4%-ով՝ հասնելով 831 հազ. լիտրի», — նշվում է նախարարության տեղեկատվության մեջ։



