նորություններ 8 Ապրիլի, 2026 • Բորջոմի-Բակուրիանիի պատմական գնացքը ամբողջությամբ կվերականգնվի

«Մենք որոշում ենք կայացրել, և սա ծրագրի մի մասն է՝ Բորջոմի-Բակուրիանիի պատմական գնացքի՝ այսպես կոչված «Կուկուշկայի» վերականգնման վերաբերյալ»,–այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ երկաթուղուն կավելանան նաև Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցիխե ուղղությունները։

«Երկաթուղուն կավելանա Թբիլիսի-Քութայիսի ուղղությունը։ Օգոստոսին կավարտվի Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը, ինչի արդյունքում տեղաշարժման ժամանակը հինգուկես ժամից կկրճատվի մինչև 4 ժամ. մենք 1,5 ժամով կկրճատենք ճանապարհորդության ժամանակը Թբիլիսիից Բաթումի։

Նաև օգոստոսին կավարտվի Թբիլիսի-Ախալցիխե երկաթուղու վերականգնումը, ինչի արդյունքում կվերականգնվի նշված չվերթը, որը չեղարկված էր 2009 թվականից, և տեղաշարժման ժամանակը, հին ժամանակի հետ համեմատած, վեց ժամից կկրճատվի մինչև 3 ժամ, այսինքն՝ Թբիլիսի-Ախալցիխե ուղղությամբ ճանապարհորդության ժամանակը կկրկնապատկվի։

Բացի այդ, մենք որոշում ենք կայացրել, և սա ծրագրի մի մասն է՝ Բորջոմի-Բակուրիանիի պատմական գնացքի՝ այսպես կոչված «Կուկուշկայի» վերականգնման վերաբերյալ։ Լիարժեք վերականգնման կենթարկվեն ինչպես գնացքը, այնպես էլ երկաթուղային ենթակառուցվածքը, կիրականացվի հինգ համապատասխան երկաթուղային կայարանների վերականգնում։ Այս գիծը նույնպես կանգնեցված էր 2020 թվականից, և ըստ պլանի՝ գնացքը հաջորդ տարվա հունվարից կսպասարկի մեր քաղաքացիներին և մեր երկրի հյուրերին. զբոսաշրջային տեսանկյունից նույնպես մեծ նշանակություն ունի երկաթուղային այս գծի վերականգնումը», – նշել է վարչապետը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝