նորություններ 8 Ապրիլի, 2026 • Կուտակային կենսաթոշակից օգտվել է 30 հազար 138 անձ

Վրաստանի կուտակային կենսաթոշակից օգտվել է 30 հազար 138 անձ, նշված է Վրաստանի կենսաթոշակային հիմնադրամի հրապարակած տեղեկատվության մեջ։

Հրապարակվել են մարտի 31-ի դրությամբ առկա տվյալները, ըստ որոնց՝ թոշակառուներին տրամադրվել է 145,5 միլիոն լարի կենսաթոշակ։

Վերջին վիճակագրությամբ՝ հիմնադրամի ակտիվները գերազանցել են 8,8 միլիարդ լարին, իսկ գեներացված եկամուտը՝ 2,4 միլիարդ լարին։ Կենսաթոշակային սխեմային անդամակցող մասնակիցների թիվը կազմում է 1 միլիոն 727 հազար մարդ։

Նշենք նաև, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ կենսաթոշակային խնայողությունները ստանալը հնարավոր է հետևյալ դեպքերում.

• Կենսաթոշակային տարիքի հասնելու դեպքում,

• Թոշակառուի հաշմանդամության դեպքում,

• Կենսաթոշակային ակտիվների փոխանցման դեպքում թոշակառուի ժառանգին,

• Վրաստանն ընդմիշտ լքելու դեպքում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝