նորություններ 8 Ապրիլի, 2026 • Իրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարի

Իրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարի. այս մասին տեղեկություն է տարածում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարում են Իրանում, հրադադարին համաձայնելը չի նշանակում պատերազմի ավարտ:

«Ընդգծվում է, որ սա չի նշանակում պատերազմի ավարտ: Մեր ձեռքերը դեռևս ձգանին են, և թշնամու կողմից նույնիսկ չնչին սխալին կպատասխանենք ողջ ուժով»,–նշված է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ:

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ ուրբաթ օրվանից Իրանը Իսլամաբադում բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝