նորություններ 8 Ապրիլի, 2026 • Վրաստանից արտաքսվել է 97 օտարերկրյա քաղաքացի. նրանց արգելվել է մուտք գործել երկիր

Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, անցած շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 97 քաղաքացու։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության փոխանցմամբ՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք։

«Միգրացիոն դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Սուդանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Բանգլադեշի, Հորդանանի, Ռուսաստանի, Սոմալիի, Թաիլանդի և այլ պետությունների ընդհանուր թվով 97 քաղաքացիներ։

Երկրի ողջ տարածքում ինտենսիվ ռեժիմով իրականացվող համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն արդեն գերազանցում է 1000-ը, ինչը, հաշվի առնելով անցյալ տարիների վիճակագրական տվյալները, աննախադեպ արդյունք է», – ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝