Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է հրապարակում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների, ապրիլի 8-ին՝ Արևմտյան Վրաստանում, իսկ ապրիլի 9-ին՝ երկրի մեծ մասում սպասվում են առատ տեղումներ։ Հնարավոր են ամպրոպներ, քամու ուժգնացում, ծովում 3-4 բալանոց փոթորիկ, բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ։
«Արևելյան Վրաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կփչի ուժեղ արևմտյան քամի։ Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքային-ավազային փոթորկային գործընթացների սկսման-ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)»,–նշվում է տեղեկատվության մեջ։



