Վրաստանից գնված դեղերի ծավալով Հայաստանն առաջատարն է մյուս երկրների շարքում։
2025 թվականին վաճառքի հիմնական շուկաները՝
• Հայաստան՝ 5.2 միլիոն դոլարի,
• Տաջիկստան՝ 3.2 միլիոն դոլարի,
• Ադրբեջան՝ 2.8 միլիոն դոլարի,
• Ուզբեկստան՝ 2.3 միլիոն դոլարի,
• Ղազախստան՝ 1.9 միլիոն դոլարի,
• Թուրքմենստան՝ 1.5 միլիոն դոլարի:
2025 թվականին Վրաստանում արտադրված դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 21.2 միլիոն դոլար։ Ռեկորդային էր 2023 թվականը՝ 26.8 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին երկու ամիսներին Վրաստանում արտադրված դեղամիջոցների 2.3 միլիոն դոլարի արտահանում է իրականացվել այլ երկրներ, հաղորդում է BM.ge բիզնես պորտալը։ Դեղագործների ասոցիացիան նշում է, որ այս փուլում վաճառքի շուկան չի կարող ընդլայնվել այն պատճառով, որ Վրաստանի GMP վկայականը դեռևս հաստատված չէ ԵՄ-ում։
Աղբյուրը՝ Новости Грузия



