նորություններ 7 Ապրիլի, 2026 • Ինչպիսին է արտանետումների համար տուգանքների վիճակագրությունը

Բնապահպանական վերահսկողության վարչության տվյալներով՝ տեսանելի արտանետումների համար վարորդներին նշանակված տուգանքների վիճակագրությունն աճում է։

Վարչության պետ Լևան Ջղարկավան խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ճանապարհներին արտանետումներ առաջացնող տրանսպորտային միջոցների վարման վերաբերյալ։

Ջղարկավայի խոսքով՝ իրենց վարչությունը ստուգումներ է սկսել 2023 թվականի սեպտեմբերին և այս տարվա ընթացքում նշանակել է 2980 տուգանք։

Այսպիսով՝

  • 2024 թվականին նշանակվել է 5565 տուգանք,
  • 2025 թվականին՝ 6022, իսկ
  • 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 2239 տուգանք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝