նորություններ 6 Ապրիլի, 2026 • Սամցխե-Ջավախեթիում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպքեր

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2026 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ը հայտնաբերել են ապօրինի անտառօգտագործման 185 դեպք: Դրանցից 11-ը հայտնաբերվել է Սամցխե-Ջավախեթիում:

Հայտնաբերված խախտումներից 151 փաստ վերաբերում է փայտանյութի ապօրինի հատմանը և տեղափոխմանը, իսկ 34-ը՝ տեխնիկական կանոնակարգերի խախտումներին և սղոցարանների կողմից ապօրինի գործունեության դեպքերին։

Հայտնաբերված խախտումներից 32 փաստ պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ։ Նյութերն ուղարկվել են համապատասխան մարմիններ՝ հետագա արձագանքի համար։

Ըստ շրջանների դեպքերի ամենաշատը գրանցվել են Աջարիայում՝ 49: Հաջորդը Սամեգրելո-Զեմո Սվանեթին է` 32 դեպք, Իմերեթին` 30, Կախեթին` 29, Սամցխե-Ջավախեթին` 11, Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթին` 10, Քվեմո Քարթլի` 10, Շիդա Քարթլի` 7, Գուրիա` 4 և Մցխեթայում` 3 դեպք:

Հատկանշական է, որ այս տարվա առաջին 3 ամիսներին ամբողջ երկրում արդեն հայտնաբերվել է ապօրինի անտառօգտագործման 490 դեպք։

2026 թվականի մարտին կնքվել է 8 չգրանցված սղոցարան։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 183 խորանարդ մետր ապօրինի հատված փայտանյութ։

Բնական պաշարների պաշտպանությունը և անօրինական անտառօգտագործման կանխարգելումը, հայտնաբերումը և կանխարգելումը Բնապահպանական վերահսկողության վարչության հիմնական առաջնահերթություններից են: Վարչության անձնակազմերը պարեկում են երկիրը օրական 24 ժամ. նախարարության թեժ գծին (153) ստացված յուրաքանչյուր հաղորդագրությանը տրամադրվում է անհապաղ արձագանք:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝