նորություններ 6 Ապրիլի, 2026 • Մեկնարկել է միասնական ազգային քննությունների գրանցումը

2026 թվականի միասնական ազգային և մագիստրատուրայի ընդհանուր քննությունների համար գրանցումն այսօր՝ ապրիլի 6-ի ժամը 10:00-ին մեկնարկել է։

Դիմորդներն ու մագիստրատուրայի թեկնածուները հնարավորություն կունենան գրանցվելու էլեկտրոնային տարբերակով՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի online.naec.ge կայքում մինչև մայիսի 11-ի ժամը 18:00-ն։

Այս տարի դիմորդները, իրենց նախընտրած բարձրագույն կրթական ծրագրերի հետ մեկտեղ, կկարողանան ընտրել նաև մասնագիտական կրթական ծրագրեր։

«Անհրաժեշտ է, որ դիմորդներն ապրիլի 6-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 6-ի ժամը 18:00-ն ապահովեն հանձնվող առարկաների (առնվազն մեկ առարկայի) վճարումը, որպեսզի կարողանան ավարտին հասցնել գրանցումը մինչև մայիսի 11-ի ժամը 18:00-ն։ Այդ ժամանակահատվածում նրանք կկարողանան վճարել մյուս առարկաների համար, ընտրել կամ փոփոխել քննական քաղաքը և կրթական ծրագրերը։

Կրթական ծրագրերի ավելացումը, ջնջումը կամ տեղափոխումը հնարավոր կլինի իրականացնել մինչև բողոքարկման (ապելյացիայի) արդյունքների հրապարակման հաջորդ օրվա ժամը 18:00-ն», — հայտնել է Կրթության նախարարությունը։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մի քանի օր առաջ հրապարակել է 2026 թվականի միասնական ազգային քննությունների վերաբերյալ տեղեկատվական ուղեցույցը, որն, այլ մանրամասների հետ մեկտեղ, ներառում է նաև տեղեկություններ ուսման վարձի մասին ըստ համալսարանների և ծրագրերի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝