Վրաստանի Գորի քաղաքում ապրիլի 1-ից 5-ը տեղի է ունեցել մինչև 17 տարեկանների բռնցքամարտի առաջնություն: Առաջնությանը Մասնակցել են նաև Ախալքալաքից բռնցքամարտիկներ Գոռ Ղազարյանը և Գրիշա Սահարյանը:
Երկու մարզիկներն էլ եզրափակիչում զիջել են իրենց մրցակիցներին և նվաճել արծաթե մեդալներ. Գոռ Ղազարյանը 80 կգ քաշային կարգում (մարզիչ՝ Վենետիկ Ղազարյան) և Գրիշա Սահարյանը 66 կգ քաշային կարգում:


