նորություններ 5 Ապրիլի, 2026 • Վրաստանում  դեկրետային արձակուրդը կարող է երկարացվել

Տվյալ նախաձեռնությունը ներկայացրել է «Ժողովրդի ուժը» խմբակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի անդամ Դիմիտրի Խունդաձեն։ Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ նման միջոցառման ընդունումը դրական ազդեցություն կունենա երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա, քանի որ ծնողները, մասնավորապես մայրերը, ներկայումս դժվարությունների են բախվում ոչ երկարատև դեկրետային արձակուրդի պատճառով։ Այս պահի դրությամբ այն վեց ամիս է, բայց Խունդաձեն առաջարկում է մեկ տարվա արձակուրդ։

«Սա անհրաժեշտ է, որպեսզի ապագա մայրերը վստահ լինեն, որ իրենց զբաղվածությունը խոչընդոտ չի հանդիսանա ընտանիքի և մայրության համար։ Որ երեխայի դաստիարակությունը չի խանգարի իրենց կարիերային»,-նշել է Խունդաձեն։

Նա նաև առաջարկեց քննարկել մեկ այլ նախաձեռնություն՝ աշխատավայրերում և համալսարաններում մանկական սենյակներ ներդնելը.

Դրանք թույլ կտան ծնողներին իրենց երեխաներին այնտեղ բերել, մինչ մայրն աշխատում կամ սովորում է: Կարևոր է նաև բնակարանների գնի խնդիրը, որը մարդկանց խանգարում է ընտանիք կազմել:

Այս նախաձեռնությունը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել խորհրդարանին, բայց դատելով բազմաթիվ հավանություններից, սոցիալական ցանցերի օգտատերերին, կարծես, դուր է գալիս գաղափարը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝