Մի շարք մասնավոր համալսարաններ բարձրացնում են որոշակի ծրագրերի ուսման վարձը, հաղորդում է BM.GE-ն՝ հղում անելով 2026 թվականի դիմորդների համար նախատեսված տեղեկատվական ուղեցույցին: Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը փաստաթուղթը հրապարակել է ապրիլի 3-ին: Ուղեցույցը տեղեկատվություն է տրամադրում Միասնական ազգային քննությունների և քննական գործընթացի հետ կապված փոփոխությունների, ինչպես նաև բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրերի և ուսման վարձերի ցանկի մասին:
Սևծովյան միջազգային համալսարանում ամերիկագիտության ուղղության տարեկան ուսման վարձը բարձրացել է 600 լարիով՝ 2590 լարիից դառնալով 3190 լարի:
«Alte» համալսարանում բժշկականի ուսման վարձը բարձրացել է 3500 լարիից մինչև 3950 լարի:
Վրաստանի համալսարանում ճարտարապետության տարեկան ուսման վարձը բարձրացել է 800 լարիով՝ 4200 լարիից հասնելով 5000 լարիի: Իրավագիտության ուսման վարձը նույնպես կազմում է 5000 լարի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1500 լարիով։
Կովկասի համալսարանում մի քանի ծրագրային ուղղություններում գրանցվել է 400-ից մինչև 1000 լարիի աճ. իրավագիտության դեպքում՝ 7590 լարիից մինչև 7990 լարի, եվրոպական ուսումնասիրությունների, սոցիոլոգիայի, զբոսաշրջության և անգլիական բանասիրության պարագայում՝ 4590 լարիից մինչև 4990 լարի, իսկ տնտեսագիտության ֆակուլտետի դեպքում՝ 4990 լարիից մինչև 5990 լարի։
Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարանում պետական կառավարման ուսման վարձը 2500 լարիից բարձրացել է մինչև 2750 լարի։



