նորություններ 4 Ապրիլի, 2026 • Ձերբակալվել է 42  օտարերկրյա քաղաքացի

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում իրականացրել են հատուկ միգրացիոն հսկողության միջոցառումներ:

Համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա 42 քաղաքացի, այդ թվում՝ Բանգլադեշի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Իրաքի, Չինաստանի, Բուրկինա Ֆասոյի, Ֆիլիպինների, Հորդանանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Սուդանի և Նեպալի քաղաքացիներ:

Իրականացված միջոցառումների շրջանակներում դեպարտամենտի աշխատակիցների կողմից ստուգվել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ, ինչը նպատակ է ունեցել բացահայտել Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին:

Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում գտնվել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

Այս պահին ձերբակալվածները տեղավորված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում: Ընթանում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսելու նպատակով:

Պետք է նշել, որ երկրի ողջ տարածքում ինտենսիվ ռեժիմով իրականացվող միգրացիոն հսկողության միջոցառումները ստացել են յուրօրինակ կանխարգելիչ բնույթ, ինչը հանգեցրել է Վրաստանում գտնվող անօրինական միգրանտների կողմից երկիրը կամավոր լքելուն: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանը կամավոր լքել է արդեն 2030 անօրինական օտարերկրացի:

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝