նորություններ 4 Ապրիլի, 2026 • Բացահայտվել է սամշիտի ապօրինի ձեռքբերման փաստ

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի արևմտյան տարածաշրջանային վարչության աշխատակիցները՝ Ծաղկազարդի տոնին նախորդող օրերին իրականացվող խստացված վերահսկողության շրջանակներում, իրավախախտում են բացահայտել։

Տղիբուլի քաղաքում քաղաքացին ապօրինի կերպով ձեռք է բերել 1000 միավոր սամշիտի (բզա) ճյուղ։

Կազմվել է համապատասխան փաստաթղթավորում, իսկ ապօրինի ձեռք բերված սամշիտը կնքվել է։

Կոլխիկ սամշիտը «Կարմիր գրքում» գրանցված տեսակ է։ Դրա հատումը, արմատախիլ անելը կամ ճյուղերի վնասումը պատժվում է օրենքով։ Նշված իրավախախտումը նախատեսում է տուգանք 500-ից մինչև 2500 լարիի չափով։ Այն դեպքում, եթե ապօրինի ձեռքբերման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցում է 1000 լարին, գործին տրվում է քրեական հանցագործության որակում։

Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտն ամեն տարի Ծաղկազարդի տոնին նախորդող ժամանակահատվածում խստացնում է հսկողությունը ողջ երկրի տարածքում։ Հատկանշական է, որ նախարարության համապատասխան գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի և իրականացվող տեղեկատվական արշավների շնորհիվ տարեցտարի նվազում են սամշիտի ապօրինի ձեռքբերման, տեղափոխման և իրացման փաստերը։ Ավելին, վերջին տարիներին այս ուղղությամբ արձանագրվում են եզակի դեպքեր, և քաղաքացիները հիմնականում նախապատվությունը տալիս են օրինական ճանապարհով ձեռք բերված սամշիտին։

Սամշիտի ձեռքբերումը հնարավոր է միայն մասնավոր սեփականություն հանդիսացող տնկարաններից կամ արհեստականորեն մշակված պլանտացիաներից՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված համապատասխան ծագման տեղեկանքի հիման վրա։

Տեղեկատվությունը տարածում է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝