Ախալքալաքի բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր ստացել են բազմահազարանոց ջրի վճարներ, շարունակում են ահազանգել։ ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» ներկայացուցիչները, որոնք խոստացել էին բողոքների մասին տեղեկացնել Ազգային կարգավորման հանձնաժողովին, դեռևս որևէ նորություն չունեն այս հարցի վերաբերյալ։ Մինչդեռ բնակիչները շարունակում են բողոքել ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի անարդյունավետ գործունեությունից։
Ախալքալաքի բիզնեսների ներկայացուցիչների և ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» մարզային մենեջեր Դավիթ Էլիաուրիի և Եկամուտների ծառայության պետ Զուրաբ Գոգոլաձեի հանդիպումը տեղի ունեցավ մարտի 24-ին։ Այդ ժամանակ նրանք խոստացան բիզնեսի չափազանց մեծ վճարների մասին բողոքներն ու այլ բողոքներ, գրավոր, փոխանցել Ազգային կարգավորման հանձնաժողովին։
Այդ բողոքների վերաբերյալ, հանձնաժողովը դեռևս որոշում չի կայացրել։
«Դեռ ոչինչ չի որոշվել, չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի։ Ես նամակը փոխանցել եմ, որոշումը կայացնում է Ազգային կարգավորման հանձնաժողովը», — հեռախոսով ասաց ընկերության մարզային մենեջեր Դավիթ Էլիաուրին։
Այդ հանդիպմանը ներկա էին նաև Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը նշեց, որ դեռևս պաշտոնական պատասխան չեն ստացել, բայց ծանոթ են բիզնես-օպերատորների և բնակիչների մտահոգություններին։
«Այս հարցը բիզնես-օպերատորների և Ազգային կարգավորման հանձնաժողովի միջև է, բայց ընդհանուր առմամբ այն հանրային նշանակություն ունի։ Մենք հետաքրքրված ենք այս հարցի դրական լուծմամբ», — ասաց Ռուբեն Պալյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի փոխնախագահ Նաիրի Իրիցյանը, ով երկար տարիներ ղեկավարել է սակրեբուլոն, նշեց, որ իրենք երբեք լիարժեք համագործակցություն չեն ունեցել ընկերության հետ։
«Նրանք առանձին կազմակերպություն են։ Մենք միայն երբեմն խնդրել ենք, օրինակ՝ փոխել դիտահորերի կափարիչները։ Բայց գիտեմ, որ բնակիչներն անընդհատ բողոքում էին նրանց աշխատանքից, խնդիրներն ուշացումով էին լուծվում», — նշեց Իրիցյանը։
Նա նաև մատնանշեց ջրամատակարարման խնդիրները։ Նրա խոսքով, ջրամատակարարման գլխավոր գիծն անցնում է Կուլիկամ և Բավրա գյուղերով, ու բնակիչներն, իրենց դաշտերը ոռոգելու համար, խողովակների վրա անցքեր են բացել։ Ամռանը սա, քաղաքում, հանգեցնում է ջրի անբավարարության, հատկապես բազմահարկ շենքերում։
Իրիցյանն ընդգծեց, որ ընկերությունն այս տարիների ընթացքում չի արդիականացրել ջրամատակարարման և կոյուղու համակարգերը։
«Ընկերության հիմնադրումից ի վեր անցած 15 տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի լուծվել։ Հատկապես ծանր է կոյուղու վիճակը, մի շարք վայրերում կեղտաջրերը բաց են հոսում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ, որտեղ այն բաց հոսում է մոտ 500 մետր, Բավրա գյուղում, նախկին մսի վերամշակման գործարանի մոտ և այլուր։ Այս խնդիրների լուծման համար ոչ մի լարի չի ծախսվել, բնակիչների կյանքի որակը բարելավելու համար միջոցներ չեն հատկացվել», — նշում է նա։
Նաիրի Իրիցյանի խոսքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ջրամատակարարման համակարգի արդիականացման համար ծախսվել է 50 միլիոն լարի, բայց կոյուղու համակարգը չի վերականգնվել։ Ախալքալաքի մունիցիպալիտետում չի վերականգնվել ո՛չ ջրի, ո՛չ էլ կոյուղու համակարգերը, իսկ դրանք վաղուց շարքից դուրս են եկել և վերականգնման կարիք ունեն։
Ախալքալաքի բնակիչները բողոքում են նաև սպասարկման կենտրոնի աշխատանքից, ջրամատակարարման և կոյուղու խնդիրները կամ չեն լուծվում, կամ լուծվում են մեծ ուշացումներով: Ընդ որում, նրանց խոսքով, ընկերությունը բաժանորդներից պահանջում է ուռճացված վճարներ, չբարելավելով ծառայության որակը։
Վերջերս բիզնեսի ներկայացուցիչները սկսել են լուսանկարներ և տեսանյութեր նկարել, որտեղ նրանց խոսքով երևում է, թե ինչպես է խմելու ջուրն անընդհատ հոսում է բնության մեջ կամ որոշակի տարածքներ, ինչն ազդում է համակարգի ընդհանուր ճնշման վրա: Ջրի ցածր ճնշումը սուր խնդիր է հատկապես բազմահարկ շենքերում։ Մի քանի տարի է արդեն բնակիչները բողոքում են ջրի թույլ ճնշումից, ինչի պատճառով ջուրը չի հասնում վերին հարկեր: Չնայած, մարդկանց Ախալքալաքի սպասարկման կենտրոն, բազմաթիվ բողոքների և դիմումների, որևէ միջոց չի ձեռնարկվել:



