Ստամբուլում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել՝ առաքիչի սպանության մեղադրանքով: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի ոստիկանությունը Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե քաղաքում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու՝ Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում առաքիչին, Ղազախստանի քաղաքացի Արիֆ Իսմայիլովի սպանության մեղադրանքով։
Ըստ առկա տեղեկությունների, ձերբակալվածները փորձում էին հատել սահմանը։ Բժշկական զննումից հետո Էդիրնեի ժանդարմերիան նրանց հանձնել է Ստամբուլի ոստիկանությանը։



