Ծնունդով Ախալցիխեի մունիցիպալիտետից Լարիսա Ամբարյանը ճանաչվել է «Miss Earth Armenia 2026» և այս աշնանը Վիետնամում կներկայացնի Հայաստանը` «Miss Earth 2026» միջազգային մրցույթում։
Լարիսան ճանաչվել է Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթի հաղթող։
Լարիսան ծնվել է Վալե գյուղում, բայց մանկությունն անցկացրել է Ախալցիխեում, որտեղ էլ ձևավորվել են նրա հիշողությունները, արժեքները և աշխարհի մասին առաջին տպավորությունները։
«Ես ծնվել եմ Ջավախքում, իմ արմատները, մանկության հիշողությունները և ընտանեկան պատմությունը այնտեղից են։ Հիմա ես ապրում եմ Հայաստանում և մասնակցում եմ միջազգային գեղեցկության մրցույթի՝ ներկայացնելով Հայաստանը։ Շատերը կարող են դեռ չճանաչել ինձ, բայց ես ինձ համարում եմ ջավախքցի աղջիկ և ուզում եմ, որ իմ քայլերը լինեն նաև ձեր անունից», — ասում է նա։
Լարիսայի ճանապարհը դեպի գեղեցկության մրցույթ չի սկսվել մեկ որոշումով, այլ տարիների ընթացքում զարգացած իր կարողությունների հանդեպ հավատով։
«Մոդելային գործունեությունը և ինքնազարգացումը միշտ եղել են ինքնադրսևորման միջոց ինձ համար, և երբ հնարավորություն ստեղծվեց ներկայացնելու Հայաստանը այս հարթակում, ես գիտեի, որ պատրաստ եմ այս պատասխանատվությանը։ Այդ պահին ես խառը զգացմունքներ ունեի՝ ուրախություն, հպարտություն և հսկայական պատասխանատվություն։ Դա ոչ միայն անձնական հաղթանակ էր, այլև վստահություն, որ կարող եմ արժանապատվորեն ներկայացնել իմ հայրենիքը միջազգային ասպարեզում»։
Լարիսան ընդգծում է, որ ամենադժվարը դա ինքնատիրապետումը պահպանելն է՝ ֆիզիկապես, մտավոր առումով և հուզականորեն, և որ ամենաոգեշնչող բանը տարբեր երկրների կանանց հետ շփումն է ու մշակույթների փոխանակումը։



