Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին։ Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ, որին հաջորդեց Ոտնլվայի եւ Խավարման կարգը։
Քրիստոսի երկրային ճանապարհի ավարտին` Ավագ հինգշաբթին, բոլոր եկեղեցիներն անցկացնում են ամենամեծ թվով արարողակարգերը ողջ տարվա ընթացքում: Դրանք սկսվում են վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր:
Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում ժամը 16:00-ին կատարվեց Ոտնլվայի կարգ, որը խորհրդանշում է Քրիստոսի խոնարհությունն իր աշակերտների հանդեպ։ Խորհրդավոր ընթրիքից հետո Հիսուս Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ դրանով իսկ ծառայելով նրանց համար իսկական խոնարհության և հեզության օրինակ:
Հավարտ արարողության, Վրասատանի ՀԱԵ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը լվաց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպրաց դասի ոտքերը, իսկ ծխականներին բաժանվեց օրհնված յուղ։






