Մարտի 31-ին Թումանյանի անվան թիվ 1 հայկական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս տարազի և ժողովուրդների մշակութային կյանքում նրա դերի մասին։
Բաց դասը նվիրված էր տարազի դերին Վրաստանի, այդ թվում՝ Ջավախքի, ինչպես նաև Հայաստանի և եվրոպական երկրների ժողովուրդների կյանքում։ Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն և պատմության ուսուցչուհի Անահիտ Կարապետյանը։
Դասը տեղի ունեցավ պատմության բաց դասի շրջանակներում։ Այն պատրաստել էին 8Ա դասարանի աշակերտները Անահիտ Կարապետյանի ղեկավարությամբ։ Աշակերտները ներկայացրեցին տարբեր երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Եվրոպայի ազգային տարազներ։ Տարազը ցուցադրելիս նրանք ներկայացրեցին նրանց նշանակությունն ու դերը յուրաքանչյուր ժողովրդի կյանքում։
Անահիտ Կարապետյանի խոսքով, ընտրված թեման հետաքրքիր է և ուսուցողական, քանի որ այն օգնում է ավելի լավ հասկանալ տարբեր ազգերի մշակութային ժառանգությունը։
Միջոցառման ընթացքում աշակերտները կատարեցին հայկական և վրացական ժողովրդական երգեր ու պարեր, որոնք իրենց ազգային տարազների հետ միասին կազմեցին մշակութային ծրագրի մաս։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը՝ բարձր գնահատելով ընտրված թեման և աշակերտների պատրաստվածությունը։
Միջոցառման կրթական և մշակութային նշանակությունը կարևորեցին նաև ուսուցիչները, ծնողները և հյուրերը, ովքեր, հետաքրքիր և բովանդակալից դասի համար, իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին և մասնակիցներին։








