նորություններ 1 Ապրիլի, 2026 • Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ քաղաքացիներ

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան բաժինների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 103 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Պակիստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Նիգերիայի, Բուլղարիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Գանայի, Կոնգոյի, Թաիլանդի և այլ երկրների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 103 մարդ։

Երկրի ողջ տարածքում իրականացված ինտենսիվ, համալիր միջոցառումների արդյունքում միայն այս տարվա մարտին Վրաստանից արտաքսվել է 360 անօրինական օտարերկրյա ներգաղթյալ, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում՝ 904»,-ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝