նորություններ 29 Մարտի, 2026 • Ծաղկազարդ, կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Այսօր, մարտի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդի տոնը։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ:

Ծաղկազարդին բաց պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները:

verbnoye_2

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

Օրհնված ուռենու ոստերը քրիստոնյա հայերը պահպանում են ողջ տարին՝ մինչև մյուս Ծաղկազարդ: Այս տոնն իրականում ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Տոնը հայտնի է նաև որպես Ծառզարդար, որը դարձյալ գարնան գալն է խորհրդանշում: Հնում հայերը ծաղկազարդին զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով:

verbnoye_3

Ժողովուրդն օրհնված ճյուղերում տեսնում էր խորհրդավոր ուժ, որի օգնությամբ կարող էր դիմակայել բնության արհավիրքներին: Հնում եկեղեցիներին մոտ գտնվող ծառերը գունավոր ժապավեններով զարդարելու և ճյուղերին մրգեր կախելու սովորույթ է եղել, որը պտղաբերության գաղափարի հետ է կապվել:

verbnoye_4

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝