Վրաստանի և մասնավորապես Ջավախքի տարածաշրջանի տնտեսական ակտիվությունն այսօր պահանջում է նոր շուկաների բացահայտում և մրցունակ ներկրման ուղիների ձևավորում: Այս համատեքստում Իրանը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր, որն առաջարկում է բարձրորակ արտադրանք՝ միջազգային շուկայում ամենահասանելի գներից մեկով:
Սակայն միջազգային առևտուրը հաճախ կապված է լոգիստիկ բարդությունների, փաստաթղթային նրբությունների և լեզվական պատնեշների հետ: Այս խնդիրների լուծման համար արդեն ավելի քան 9 տարի տարածաշրջանում գործում է «Iran Import Group»-ը՝ աջակցելով տեղական բիզնեսներին բացահայտել իրանական շուկայի իրական ներուժը:
«Iran Import Group»-ի բազմամյա փորձը թույլ է տալիս իրականացնել ներկրումներ ամենատարբեր արտադրական և սպառողական ոլորտներից: Այսօր ընկերությունն ակտիվորեն սպասարկում է հետևյալ ուղղությունները.
- Շինարարական նյութեր և համակարգեր;
- Գյուղատնտեսական լուծումներ;
- Սննդամթերքի լայն տեսականի;
- Արդյունաբերական սարքավորումներ;
- Տնտեսական և կենցաղային ապրանքներ;
- Քիմիական հումք;
- Պատրաստի կոնստրուկցիաներ, մոդուլային տներ, անգարներ:
Ինչպե՞ս է կազմակերպվում ներկրման ողջ գործընթացը
«Iran Import Group»-ը հանդես է գալիս որպես լիարժեք օպերատոր, որն իրականացնում է ապրանքի լոգիստիկ շղթայի կառավարումը՝ արտադրողից մինչև պատրաստի պահեստ: Ընկերության մատուցած ծառայությունների փաթեթը ներառում է.
- Մատակարարների որոնում և տվյալների վերլուծություն. Իրանի ողջ տարածքում իրականացվում է արտադրողների ընտրություն և արտահանվող ապրանքների տեխնիկական տվյալների մանրամասն հավաքագրում:
- Գնումների և վճարումների համակարգում. Կազմակերպվում է գնման ողջ գործընթացը, ներառյալ՝ վճարումների անվտանգ և օրինական իրականացումը:
- Փաստաթղթային լիարժեք փաթեթ. Իրականացվում է արտահանման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի պատրաստումը՝ համապատասխան միջազգային և տեղական չափանիշներին:
- Որակի և արտադրության վերահսկողություն. Մասնագետները հետևում են արտադրական պրոցեսին՝ ապահովելով ապրանքի որակի համապատասխանությունը նախապես սահմանված պահանջներին:
- Պահեստային լոգիստիկա. Տրամադրվում են պահեստավորման ծառայություններ, ինչը թույլ է տալիս կուտակել և պահպանել բեռը մինչև դրա առաքումը:
- Բեռնափոխադրումների կառավարում. Իրականացվում է թե՛ հավաքական (LCL), թե՛ ամբողջական (FCL) բեռների փոխադրում՝ օպտիմալացնելով ժամանակն ու ծախսերը:
- Արտահանման ծառայություններ Վրաստանից. Բացի դեպի Վրաստան ներկրումից, ընկերությունն ապահովում է նաև Վրաստանից արտահանման գործընթացների մասնագիտական սպասարկում:
- Սեփական ներկայացուցչությունները Իրանի նավահանգիստներում։
Առավելությունները և բիզնեսի պաշտպանությունը
Ընկերության հիմնական սկզբունքը թափանցիկությունն է և հաճախորդի բիզնես շահերի պաշտպանությունը: Բացի տեխնիկական աջակցությունից, ապահովվում է նաև պրոֆեսիոնալ թարգմանություն և բանակցային ուղեկցություն: Առավել խորքային ծանոթության համար կազմակերպվում են նաև բիզնես տուրեր դեպի Իրանի ոլորտային խոշորագույն ցուցահանդեսներ:
Այսօր «Iran Import Group»-ը համարվում է այն վստահելի օղակը, որի միջոցով Ջավախքի և ամբողջ Վրաստանի գործարարները կարող են իրականացնել կանխատեսելի և շահավետ ներկրումներ՝ խուսափելով ավելորդ ռիսկերից:
Անվճար խորհրդատվության համար կապ հաստատեք մեզ հետ
📞 +995 511 000 096
+995551510297
📍 Հասցե՝ Թբիլիսի, Գիորգի Տովստոնոգովի փող., N3, «Time» բիզնես կենտրոն



