նորություններ 28 Մարտի, 2026 • Դուշեթիում 39-ամյա տղամարդը սպանել է 72-ամյա տղամարդու

Դուշեթիում տեղի է ունեցել սպանություն․ ոստիկանությունը ձերբակալել է 1987 թվականին ծնված անձի։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա–Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի Դուշեթիի շրջանային վարչության աշխատակիցները դիտավորյալ սպանության մեղադրանքով, «թեժ հետքերով», ձերբակալել են նախկինում դատված Բ. Բ.-ին, ծնված 1987 թվականին։

Իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը Դուշեթիի մունիցիպալիտետում կենցաղային հողի վրա առաջացած վեճի ընթացքում ֆիզիկապես հաշվեհարդար է տեսել Ա. Բ.-ի հետ, ծնված 1954 թվականին։ Ստացած վնասվածքների հետևանքով Ա. Բ.-ն մահացել է դեպքի վայրում։

Իրավապահները իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում Բ. Բ.-ին ձերբակալել են հանցագործությունից կարճ ժամանակ անց՝ «թեժ հետքերով»։ Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում», — նշվում է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝