նորություններ 27 Մարտի, 2026 • Որ երկրներում է կարտոֆիլն ամենից թանկն  և ամենից էժանը

Numbeo-ի տվյալներով՝ Վրաստանի հարևան երկրներից ամենաէժանը կարտոֆիլը Թուրքիայում է, իսկ ամենաթանկը՝ Ռուսաստանում։

Մասնավորապես, Թուրքիայում 1 կգ կարտոֆիլի գինը կազմում է 0.56 ցենտ, որ տվյալով էլ Թուրքիան դասում է 95-րդ տեղում 101 երկրների շարքում։ Այս վարկանշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը, որտեղ 1 կգ կարտոֆիլի միջին գինը շուկաներում կազմում է 0.78 ցենտ։

Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը, որտեղ կարտոֆիլի միջին գինը շուկաներում կազմում է 0.74 ցենտ։ Վրաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 0.71 ցենտով։ Ադրբեջանը զբաղեցնում է 87-րդ տեղը, որտեղ միջին գինը նույնպես կազմում է մոտ 0.71 ցենտ։

Որտե՞ղ է կարտոֆիլն ամենաթանկը և ամենաէժանը

Հարկ է նշել, որ աշխարհի 101 երկրներից կարտոֆիլի ամենաբարձր գինը մեկ կիլոգրամի համար Հարավային Կորեայում է՝ 3.38 դոլար, իսկ ամենացածրը՝ Բանգլադեշում, որտեղ այն կազմում է 0.32 ցենտ։

Մասնավորապես, կարտոֆիլն ամենաթանկն է հետևյալ 5 երկրներում՝

  • Հարավային Կորեա՝ 3.38 դոլար,
  •  Կոստա Ռիկա՝ 3.25 դոլար,
  •  Պուերտո Ռիկո՝ 3.22 դոլար,
  •  ԱՄՆ՝ 2.89 դոլար,
  •  Թայվան՝ 2.88 դոլար։

Մեջբերում ենք կարտոֆիլի ամենացածր գներ ունեցող հինգ երկրների ցանկը՝

  • Բանգլադեշ՝ 32 ցենտ,
  • Պակիստան՝ 36 ցենտ,
  • Հնդկաստան՝ 36 ցենտ,
  • Նեպալ՝ 37 ցենտ,
  • Եգիպտոս՝ 38 ցենտ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝