Նինոծմինդայի մունիցիպալիտետում, 2026 թվականին, կսկսվեն գյուղական ճանապարհների վերականգնման երեք ենթակառուցվածքային նախագծեր, որոնք ֆինանսավորվելու են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 2 667 208 լարի։ Աշխատանքների կատարման մրցույթն արդեն կայացել է, ու այն շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Նախագծերը նախատեսված են 2026-2027 թվականների համար։
Ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը մնում է մունիցիպալիտետի առաջնահերթություններից մեկը, և գյուղերում շարունակվում է ներքին ճանապարհների ասֆալտապատումը։
Նախագծի շրջանակներում կվերանորոգվեն Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա և Փոքր Գոնդուրա գյուղերի ճանապարհները։
Փոքր Խանչալի
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 805 889 լարի (ներառյալ ԱԱՀ):
2026 թվականին նախատեսվում է կատարել 500 000 լարի արժողությամբ աշխատանքներ, որից
• Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը՝ 475 000 լարի (95%)
• Տեղական բյուջեն՝ 25 000 լարի (5%)
2027 թվականին աշխատանքների ավարտման համար կհատկացվի 305,889 լարի:
Մեծ Գոնդուրա
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 077 000 լարի (ներառյալ ԱԱՀ):
2026 թվականին կհատկացվի 500 000 լարի՝
• Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը՝ 475 000 լարի (95%)
• Տեղական բյուջեն՝ 25 000 լարի (5%)
2027 թվականին աշխատանքների համար կհատկացվի 577,000 լարի:
Փոքր Գոնդուրա
Նախագծի արժեքը կազմում է 784,319 լարի (ներառյալ ԱԱՀ-ն):
2026 թվականին կհատկացվի 400 000 լարի՝
• Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը՝ 380 000 լարի (95%)
• Տեղական բյուջեն՝ 20 000 լարի (5%)
2027 թվականին աշխատանքների կատարման համար կհատկացվի 384 319 լարի:
Ֆինանսավորման մեծ մասը (95%) տրամադրվում է պետության կողմից՝ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցով, իսկ 5%-ը՝ տեղական բյուջեի կողմից: Մրցույթը 2 580 000 լարիով շահել է «ՋավախԱվտո Գզա» ՍՊԸ-ն: Ընկերությունը միակ մասնակիցն էր ու շահել է մրցույթը նախնական գումարը իջեցնելով 87 208 լարի:



