նորություններ 25 Մարտի, 2026 • 2028-2029 ուստարում բուհերի ընդունելության քվոտան կկրկնապատկվի

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2028-2029 ուսումնական տարում պետական համալսարաններում ուսանողների ընդունելության քվոտան կկրկնապատկվի, քանի որ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները դպրոցն ավարտելու են միաժամանակ։

Փոփոխությունը կվերաբերի նաև մագիստրատուրայի աստիճանին, քանի որ բակալավրիատի ծրագրերի մեծ մասն անցել է ուսուցման 3-ամյա ժամկետի. 2027-2028 ուսումնական տարում բակալավրիատի ծրագրերը կավարտի ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականներին ընդունված ուսանողների մեծ մասը։

Համապատասխանաբար, 2028-2029 ուսումնական տարում պետական համալսարանների մագիստրոսական ծրագրերի ընդունելության տեղերը նույնպես կավելանան։

«Հիշեցնենք, որ բարեփոխումների շրջանակներում փոփոխվում է հանրակրթության աստիճանի տևողությունը։ Դպրոցի միջնակարգ աստիճանի տևողությունը սահմանվում է X-XI դասարաններով։ 12-րդ դասարանը կլինի ընտրովի, և ցանկացողները, նախնական գրանցման հիման վրա, հնարավորություն կունենան ուսումը շարունակելու 12-րդ դասարանում։

11-րդ դասարանցիների համար դպրոցներում կապահովվի կազմակերպված կրկնուսուցում (ռեպետիտորիում), ինչը հնարավորություն կտա աշակերտներին լիարժեք պատրաստվելու ազգային քննություններին։ Նշված նորամուծությունը կվերաբերի այժմ իններորդ դասարանում սովորող աշակերտներին»,- հայտնել է Կրթության նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝