նորություններ 25 Մարտի, 2026 • Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին Մելանյա Թրամփի հրավերով Վաշինգտոնում է

Վրաստանի առաջին տիկին Թամար Բագրատիոնին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի հրավերով գտնվում է Վաշինգտոնում։

Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվությամբ՝ այսօր Վաշինգտոնում բացվում է «Միասին հանուն ավելի լավ ապագայի» գլոբալ գագաթնաժողովի աշխատանքային նիստը, իսկ մինչ այդ Թամար Բագրատիոնին միջոցառման շրջանակներում կարճատև հանդիպումներ է ունեցել այլ երկրների առաջին տիկինների հետ։

Թամար Բագրատիոնին նաև, ուղեկցող պատվիրակության հետ, Պետդեպարտամենտում այցելել է նորարարությունների և տեխնոլոգիաների ցուցահանդեսին։

Թամար Բագրատիոնիի հետ ԱՄՆ-ում են գտնվում նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Կվիցիանին և Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝