նորություններ 25 Մարտի, 2026 • Էլեկտրաէներգիայի սակագները կվերանայվեն մարտի 30-ին

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովը նախատեսում է վերանայել էլեկտրաէներգիայի սակագները մարտի 30-ին։

Սակագնեի վերանայումը մինչ այդ նախատեսված էր անցյալ տարվա վերջին։ Հանձնաժողովի ղեկավար Դավիթ Նարմանիան հայտարարել էր, որ սակագները պետք է բարձրացվեն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության պատճառով։ Այս քննարկումները համընկել են կառավարության խոստման հետ, որ Վրաստանում կարգավորելու են բարձր գների խնդիրը։ Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ գործող սակագները կպահպանվեն, և հանձնաժողովը որոշել է հարցը հետաձգել երեք ամսով։

Սակագները վերջին անգամ վերանայվել էին 2023 թվականին։ Այդ ժամանակ կոմերցիոն և կենցաղային սպառման գործող սակագինը նվազեցվել էր 3 թեթրիով։

Թբիլիսիում ընթացիկ սակագները հետևյալն են՝

— մինչև 101 կՎտժ սպառում՝ 15 թեթրի
— 101-301 կՎտժ՝ 19 թեթրի
— 301 կՎտժ-ից բարձր՝ 23.5 թեթրի:

Իսկ շրջաններում՝

14.731, 15.707, և 23.227 թեթրի։

Ախալքալաքում և այլ բարձրլեռնային շրջաններում 2017 թվականին բնակիչները օգտվել են էլեկտրաէներգիայի արտոնություններից։ Սուբսիդավորվում է օգտագործված էլեկտրաէներգիայի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 100 կՎտ/ժ։ Այսինքն՝ մինչև 200 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում մարվում է սպառման 50%-ը, իսկ 200 կՎտ/ժ-ից ավելի օգտագործման դեպքում մարվում է 100 կՎտ/ժ սպառումը (19 կամ 25 լարի)։

սուբսիդիան հաշվարկվում է այն սակագնով, որով հաշվարկվում են բաժանորդի ընդհանուր ծախսերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝