Բրենտ տեսակի նավթի գները կրկին գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը։
BBC-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը ասիական բորսաներում Բրենտ տեսակի նավթի գները բարձրացել են 4%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 103.94 դոլարի։
Մարտի 23-ին Բրենտ տեսակի նավթի գները նվազել են ավելի քան 10%-ով, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։
Իրանը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր փակել է Հորմուզի նեղուցը, ինչը մեծացնում է գների բարձրացման ռիսկը սպառողների և բիզնեսի համար ամբողջ աշխարհում։ Աշխարհի նավթի մատակարարման մոտ մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով։